Արցախում բազմաթիվ խանութների դիմաց արդեն օրեր շարունակ հերթեր չկան: Պարզապես բոլորը գիտեն, որ այդ խանութներում էլ ոչինչ չկա: Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, հերթերի շարքերը ձգվում են հիմնականում կաթնամթերքի արտադրամասի դիմաց: Վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասն արդեն չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են հենց տեղում: Վերջին օրերին նույն պատկերն է նաև հացի արտադրամասերի հարևանությամբ: Այս դեպքում էլ վառելիքի դեֆիցիտն է խնդիրը: Շատերը խանութներում հացի սպասելու փոխարեն գերադասում են արտադրամասի դիմաց հերթ կանգնել և օրվա հացը գնել:
Մանրամասն Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը