Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու է միավորվելու և յուրայիններին միշտ հիշելու ունակության շնորհիվ, ինչպես նաև այն բանի շնորհիվ, որ քաղաքացիները պաշտպանում են իրենց ունեցած ամենաթանկը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։
Ուկրաինայի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։
«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա: Հանդիպում, որը, համոզված եմ, մարդիկ սպասում են: Ուկրաինացիներ, մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- հավելել է Զելենսկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը