10 03 2022

Ինչո՞ւ պետք է պատասխան չտրվի Արցախում կատարվողին. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին



Ակնհայտ է, որ Ադրբեջանի ցանկությունը Արցախն է առանց հայերի, և ամեն ինչ անելու են, որ արցախահայությունը, անելանելիության մեջ հայտնվելով, այդ տարածքները լքի: Լարվածությունը դրա դրսևորումն է և սա պետք է ահազանգ հանդիսանա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Բայց ես այսօր լսում եմ վարչապետի խոսքերը, որը խնդրին անդրադառնում է հպանցիկ, ասում է՝ չեմ ուզում գնահատական տալ։ Այսինքն, ինչո՞ւ չպիտի գնահատվի, ինչո՞ւ չպիտի ահազանգ հնչեցվի, ինչո՞ւ չպիտի ասվի, որ դրա դեմն առնելու համար ամեն ինչի պատրաստ են։ Այսինքն, այս կրավորական պահվածքը, հանուն խաղաղության ամեն ինչ զիջեու պատրաստակամությունը բերելու է նրան, որ մենք լինել-չլինելու խնդրի առջև ենք հայտնվելու»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ