10 03 2022

Ուկրաինայում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաներում չղջիկների վրա՝ կորոնավիրուսի հետ կապված փորձեր են արվել

Ուկրաինայում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաներում չղջիկների վրա՝ կորոնավիրուսի հետ կապված փորձեր են արվել

Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված եւ ֆինանսավորվող բիոլաբորատորիաներում չղջիկների վրա՝ կորոնավիրուսի հետ կապված փորձեր են ընթացել, լրագրողներին հայտնել է  է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պենտագոնի կողմից Ուկրաինայում  ֆինանսավորվող այս և այլ կենսաբանական հետազոտությունների նպատակն մահաբեր պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմ ստեղծելն էր:

Մոտ ժամանակներս ռուսական պաշտպանական գերատեսչությունը մտադիր է հրապարակել ուկրաինացի աշխատակիցներից ստացված բիոլաբորատորիաների փաստաթղթերի հերթական փաթեթը եւ ներկայացնել դրանց փորձաքննության արդյունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ