Որևիցե մեկը չի խորշում աշխատելուց և հրատապության խնդիրները Հայաստանում պետք է որոշվեն առաջնահերթություններից ելնելով: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Տիկին փոխնախարարը պետք է արձանագրի, որ կարևոր օրենքները, որոնք որ պետք է ներկայացվեն ԱԺ, պետք է պլանավորվեն և ժամանակին ներկայացվեն, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Հրատապություն ոչ թե այս օրենքի մեջ փոփոխություն կատարելն է, այլ հակածխախոտային ռազմավարությունը: Եթե մենք ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն ունենք, մտածում ենք մեր երեխաների առողջության մասին, ապա ամեն օր պետք է խոսվի դրա մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը