Առաջիկայում կլինի որոշումը և բոլորը կկարողանան գնահատել այն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին: Նրա խոսքով՝ իր աշխատելաոճը երբեք պայմանավորված չի եղել այս կամ այն անձին հաճոյանալու հետ, դա պետք է լինի յուրաքանչյուր դատավորի համար սկզբունքային: Ինչպես հայտնի է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ: Նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը