04 03 2022

ՔՊ-ական պատգամավորն ընդունում է, որ Փաշինյանը հայհոյել է և ամաչում է դրա համար



Փաշինյանը բոլորի աչքի առաջ է, լավ բան էլ է անում, սխալներ էլ է անում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հայհոյանքին:

«Ես ներկա եմ եղել, չեմ ուզում էդ բառը կրկնեմ: Ընտրողների հետ հանդիպում է, մարդը խոսում է՝ զայրացած, որովհետև ամբողջ ընտրարշավն ուղեկցվում էր հակառակ թիմի չասեմ՝ ինչերով: Գյուղերից մեկում էր մեկը տեղից գոռում է՝ ինչի դրանց չեք բռնում, նա էլ ասում է՝  հա, ապրես, սաղին բռնել եմ: Հետո հարցնում են՝ էս ինչ գործողությունը կատարելո՞ւ ես, նկատի ունեն կարգի հրավիրել, ոչ թե ֆիզիկական երևույթը, էդ մարդն ասում է՝ հա, կարգի եմ հրավիրելու: Իհարկե, պետք է չասի նման բան վարչապետը, բայց էս պարագայում ասել, թե վարչապետը հայհոյում էր, ասում էր՝ սաղին բռնելու եմ տանեմ ննջասենյակ, դա արդեն ծիծաղելի է դառնում»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ