04 03 2022

Զոհվածների միակ եղբայրներին պետք է հնարավորություն տալ ցանկության դեպքում ծառայել բանակում. Գեղամ Նազարյան



Այս օրենքը նախ ուղղված է այն հայրերին ու մայրերին, որոնց որդիները զոհվել են: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

«Ես առաջարկում եմ, որ մենք միակ որդիների դեպքում, երբ զոհվածն ունի մեկ եղբայր, միանշանակ պետք է իրեն հնարավորություն տալ ոչ թե պարտադիր ազատել, այլ ցանկության դեպքում իրավունք ունենա ծառայել բանակում: Մյուս բոլոր եղբայրների դեպքում ես առաջարկում եմ, որ ծառայությունն անցնի կենտրոնական ապարատում՝ անվտանգ վայրում, կամ իր ցանկության դեպքում իր բնակավայրին գտնվող զորամասում՝ շտաբային աշխատանքների համար: Ես նաև առաջարկում եմ խնդիր դնենք, որ յուրաքանչյուր պատանի, երիտասարդ զենքին տիրապետի, ինչպես իմ  հասակակիցներն արդեն դպրոցում 9-10-րդ դասարանում ռազմագիտություն առարկայի ժամանակ»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ