Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի, զինծառայողների սոցիալական պաշտպանության և նրանց հավասարեցված անձանց պաշտպանության միտված օրենքների փոփոխությունների նկատմամաբ մենք դրական տեսակետ ունենք, և այդ առումով ես գտնում եմ, որ նման քայլերը անհրաժեշտություն է: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Չափազանց նուրբ հարց ենք քննարկում, բայց ես կուզեի, որ հարցի քննարկումը և ընդունվող որոշումը երկու տեսանկյունից նայեինք: Առաջինը՝ պետությունների հզորությունների հաշվարկման տեսնակյունից, այսինքն յուրաքանչյուր պետություն, տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ, բանակի վերականգնման խնդիրներ, ռազմավարական նպատակ, հավաքական կամք և հայրենասիրական դաստիարակություն: Այս առումով կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, կապ չունի, թե ինչ կարգավիճակ ունի, պետք է համապատասխան մասնագիտական ունակություններ ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իարկանացման առումով»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը