Իսկապես շատ կարևոր նախագիծ ենք քննարկում, որով հնարավորություն է տրվում Հայոց բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանք չուղարկեն բանակ իրենց տղաներին և վիշտը նորից չթարմանա: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Այս համատեքստում մենք ակնհայտորեն հավասարության խնդիր ենք ունենում, որովհետև, եթե մենք խոսում ենք զոհի մասին, ապա մենք չպետք է դիտարկենք, թե ինչ հանգամանքներում է զոհվել, որովհետև ընտանիքը երեխային տվել է բանակին, երկու տարի բանակը պատասխանատվություն է կրում ընտանիքի անդամի համար, երկու տարվա ընթացքում զինծառայողը ենթարկվում է հրամաններին՝ իր կամքից անկախ իրականացնում է ծառայություն՝ մեկ առաջնագծում, մեկ թիկունքում և անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառով է զոհվել զինծառայողը, պետք է դառնա այս օրենքի շահառու»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը