04 03 2022

Արդյո՞ք խրախուսվելու են այն մասնագիտությունները, որոնք պետության համար կարևոր են․ Մինասյանը՝ Պապոյանին



ՔՊ-ն  մշակել է նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել  Հարկային օրենսգրքում , սակայն՝  բարձրագույն կրթության  համատեքստում։ Նախագիծը հիմնականում վերաբերվում է  սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին, պատերազմի մասնակիցներին,  սահմանամերձ բնակավայրերի, շատ ուսանողներ ունեցող ընտանիքներին՝ ուսանող-բուհեր հարաբերություններին։ Մասնավորապես ներկայացված նախագծով  հնարավորություն կտրվի  2016թ. ապրիլյան և  2020թ. 44-օրյա պատերազմների հետևանքով մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների,  մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների թվի ավելացման պայմաններում ուսանողական նպաստի ձևով  ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել շահառուների ավելի մեծ շրջանակի:

Նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հիմնական զեկուցողից հետաքրքրվեց․ «Արդյո՞ք  խրախուսվելու են այն մասնագիտությունները,  որոնք  պետության համար կարևոր են համարվում , և երկրորդ հարցը՝ սոցիալական այդ կարևորագույն ֆունկցիան, որ Դուք պայմանավորեցիք 44-օրյա պատերազմի  հետևանքների հետ  արդյո՞ք ճիշտ չէ, որ կառավարությունն ինքն  անմիջականորեն, ուղիղ  նպատակային հատկացում կատարի, այլ ոչ թե՝   թողնի ԲՈՒՀ-ի որոշմանը , արդյոք կա՞ հաշվարկ, թե որքան գումար  պետք է գար պետական բյուջե չի գալիս  և դրա ազդեցությունն ի՞նչ կարող է ունենալ»,-հարցադրեց Արծվիկ Մինասյանը։

Նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանի պատասխանը՝  տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ