Չշտապենք այդ գնահատականների մեջ: Նիկոլ Փաշինյանին շատ-շատ լուրջ են ընդունում։ Նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցույց են տվել իրենց վերաբերմունքը, որը կարող է ձեր կամ ուրիշների մոտ նման գնահատականների առիթ դառնալ, նրանք միայն ու միայն նախանձում են Փաշինյանի հեղինակության, լեգիտիմության այն աստիճանին, որն ինքն ունի: «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ միջազգային հանրությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հաճախ է զուգահեռներ տանում և երկուսին լուրջ չի ընդունում:
Աղազարյանը նշել է՝ իրենք համարձակություն ունեցան պատերազմից հետո ներկայանալ ժողովրդի դատին և նորից վստահություն ունենալ:
Հարցին՝ Պուտինը, Ալիևը և Էրդողանը նախանձու՞մ են Փաշինյանի հեղինակությանը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Այո։ Որովհետև աշխարհում գրեթե որևէ մեկը չունի լեգիտիմության այն աստիճանը, ինչը ունի Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում»։
Անդրադառնալով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած մարդկային կորուստներին՝ Աղազարյանը նշել է. «Այն ժողովուրդը, որը ոչ թե ողբում է, այլ ափսոսում է իր զինվորի մահը, այդ ժողովուրդը շատ ավելի լուրջ հաջողությունների է հասնում, քան այն ժողովուրդը, որ ողբում է զինվորի մահը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը