02 03 2022

Պարոն Խաչատրյան, դուք, ի վերջո, պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների. Թորոսյան



Ազգային ժողովում նախագահի ընտրության ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հարացով դիմեց թեկնածու Վահագն Խաչատրյանին, թե արդյոք վերջինս պատրաստվում է լինել միայն իրենց նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների:

«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը: Ինձ համար ոչ մի խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու, ավելին ասեմ ՝ միգուցե նաև իմ թեկնածությունը դուք ընտրել եք հաշվի առանելով այդ հանագամանքը, իմ մեջ տեսել եք այն մարդը, որը կարող է այդ դերը կատարել»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ