Նախկինների ու ներկաների թեման ամփոփելով, արձանագրենք մեկ փաստ՝ ապագայի մասին խոսող ուժը անցյալից դուրս չի գալիս, և դա փաստ է: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Անկեղծ ասած՝ առավոտյան ես ակնկալում էի, որ մենք այստեղ պետք է քննարկում ունենանք կապված այն իրավիճակի հետ, որ այսօր ստեղծվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման և այդ առճակատումը մենք տեսնում ենք Ուկրաինայում: Ես հասկանում եմ, որ մենք՝ պաշտոնական Երևանը չի ցանկանում դիրքորոշում արտահայտել այս լարված պահին, բայց ինձ համար առնվազն անհասկանալի է առհասարակ թեման չշոշափելը և ուղենիշներ մատնացույց չանելը: Ինձ համար անհասկանալի էր այս լռության ֆոնին, երբ հապշտապ ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ մենք չենք ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, երբ մենք ունենք Արցախի հարց: Պարոն Ռուբինյան, ես սպասում էի, որ դուք նախորդի փորձը հաշվի առնելով պետք է այսօր առավոտյան մեզ պատմեիք, թե ամսի 24-ին արդեն երկրորդ հանդիպումը թուրք բանագնացի հետ ինչպիսին է անցել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը