Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է կայանալ վաղը՝ մարտի 2-ին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի Գոմել քաղաքում մոտ 5 ժամ տեւած բանակցություններից հետո կողմերը հայտնել էին, որ հստակեցվել են որոշակի ուղղություններ, եւ դրանց ուղղությամբ քննարկումները շարունակվելու են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը