01 03 2022

Հայաստանի ներկա իշխանությունները որևէ կերպ չեն ներկայացնում ՀՀ պետական շահը. Կարեն Վրթանեսյան



Հայաստանի ներկա իշխանությունները որևէ կերպ չեն ներկայացնում Հայաստանի պետական շահը, հայ ազգային շահը, իրենք ներկայացնում են մի կողմից մեկ անձի շահը, մյուս կողմից հակահայկական շահը: Այս մասին Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Աշխարհում շատ լուրջ գլոբալ խորքային փոփոխություններ են, որոնք երևի թե 2000-ականների սկզբից պետք է արդեն մենք ընկալեինք և հասկանայինք, թե ինչ ռիսկեր կան, ինչը ցավոք, իմ կարծիքով չի արվել: Մենք շատ երկար ժամանակ ապրել, աշխատել ու մտածել, պլանավորել ենք ապագան այն իներցիայով, որ շարժում դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք, բայց այդ շարժման ընթացքում մեր անվտանգությունը պետք է ապահովեր Ռուսաստանը»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ