Հայաստանում նոր իշխանությունները, երբ կձևավորվեն, պետք է իրականում այդ կարմիր գիծն ընդգծեն, թե որն է հանդուրժելի և որը երբեք հանդուժելի չի լինելու: Այս մասին Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատական համակարգի խնդիրներին:
«Բոլոր այն դատավորները, որոնք նախկինում եղել են իշխանությանը կախյալ և հիմա ավելի մեծ ջանասիրությամբ դրսևորում են իրենց այդ կարգավիճակը, պետք է տեղ չունենան դատական համակարգում: Երկրորդ՝ պետք է ոչ թե լինեն կալանքի դատարաններ, այլ պետք է պարզապես ընդհանուր իրավասությհան դատարանների կոնցեպտը, որը իրապես դրական դինամիկայով զարգանում էր, պետք էր ուղղակի թվաքանակն ավելացնել դատավորների, աշխատավարձը բարձրացնել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը