01 03 2022

Առանց սառը պրագմատիզմի հնարավոր չէ կառուցել պետություն. Վահե Հովհաննիսյան



Իմ տպավորությամբ այսօր Հայաստանում ամեն ինչ հին է, փոխվում է աշխարհը, փոխվում է տարածաշրջանը, իսկ մենք մեր հին պատկերացումների մեջ ենք: Պետք են նոր քաղաքական հոսանքներ, որպեսզի ձևավորվի նոր քաղաքական միտք: Այս մասին Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:

«Նոր քաղաքական հոսանքների առաջնցքային բանաձևերից մկեը զրոյից պետության գաղափարն է: Դա կարող է շատ ագրեսիվ հնչել, բայց մենք այն կետին ենք հասել, որ շատ բաներ զրոյից ենք սարքելու: Զրոյից պետք է սարքենք ներքին հարաբերություններ, արտաքին հարաբերություններ, զրոյից տնտեսական մոդել, զրոյից հայկական աշխարհի տեսլականը և ինչու չէ նաև քաղաքացին: Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ խնդիր է դնում կայացնել պետականություն, պետականությունը կայանալու է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ