Ինչպես արդեն նշել էինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Ապրիլի 10-ը սահմանել որպես Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակման օր: Պատգամավորը որպես հիմնավորում նշել էր, որ պետք է ցույց տալ Ադրբեջանի հակամարդկային էությունը ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացման տարիներին: Սակայն իշխող ՔՊ պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին:
Արդյունքում նախագիծը չընդունվեց, 58 ձեռնպահ, 7 դեմ և 26 կողմ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը