Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճախ են համեմատում իրար հետ: Նրանք հանդես են գալիս նոյն ելույթներով, անում են նույն բաները: Ստորև բերված տեսանյութում ևս մեկ նմանություն է: Ինչպես արդեն նշել էինք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել: Նա, մասնավորապես ասել էր.
«Երբ ես նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի»:
Հիշեցնենք, որ այս միտքը Նիկոլ Փաշինյանը կրկնում էր դեռ 2018 թվականին: «Հայաստանում այսօր 3 միլիոն վարչապետ կա և այդպես էլ պետք է լինի»,-ասել էր նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը