Ընդհանուր ժողովը գերագույն պահակն է ՀՅԴ գաղափարաբանության և բարոյական ըմբռնումների: Այս մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նա ընդգծեց, որ Ընդհանուր ժողովը գումարվում է հայրենիքի համար խիստ բախտորոշ ժամանակահատվածում։
«Այս իշխանությունների անընդունելի և աններելի քայլերի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը և խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,-ասաց նա։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շեշտեց, որ տասնամյակների պայքարը իմաստազրկելու, տառապանքների, արյան, զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաղթանակը ոչնչացնելու այս ընթացքը պետք է կասեցվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը