«Ուկրաինացի ազգայնականները» գրադ համակարգերով հարձակվել են Ստարոբելսկի բնակելի թաղամասերի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հարձակումը հանգեցրել է քաղաքացիական զոհերի, ասել է ՊՆ-ն՝ հավելելով, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ նմանատիպ սադրանքներ են ծրագրվում «ազգայնականների» կողմից Կրամատորսկում և Սլավյանսկում: ՌԴ ՊՆ-ն վերահաստատել է, որ Ռուսաստանի զինված ուժերը չեն թիրախավորում քաղաքացիական անձանց կամ բնակելի շենքերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը