2021 թվականի հունիսյան ընտրություններին շատ հայրենակիցների գնացին և իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Վստահ եմ նպատակ ունեին խուսափել պատերազմից, նրանք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում պատերազմ չի լինի, մինչդեռ, ուղիղ մի քանի ամիս անց՝ այդ վարկածը հօդս ցնդեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատագրում» շարժման անդամ Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ որ «Ազատագրական» շարժումը ստորագրահավաք է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի պահանջով։ Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը փոխանցեց Ռուսաստանին, թեպետ մինչ դա ասում էր Արցախը Հայաստանն է և վերջ։ Հիմա մենք պետք է համախմբվենք և հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանն անհաջողակ կառավարիչ է, Փաշինյանը, Սաակաշվիլին և Զելենսկին նույն արտադրամասի արդյունքն են և պետք է հասկանալ, որ այս անհաջողակ մարդիկ մեզ չեն կարող տանել արժանապատվության վերականգնման»,- հայտարարեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը