24 02 2022

Միութենական համաձայնագիրը պատրաստ է․ կդնեն ՀՀ վարչապետի առջև, կասեն՝ ստորագրի․ քաղտեխնոլոգ



 «Հայաստանի ղեկավարին պաշտոնական այցով հրավիրել են Մոսկվա, այստեղ պետք է հիշենք  Բելառուսի նախագահի հայտարարությունը, թե՝ «Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանը պատերազմից հետո հասկացավ, որ  ոչ ոքի պետք չի և տրամնաբանական է, որպեսզի Հայաստանը միանա Միութենական պետությանը»։ Բոլորին թվաց, որ Լուկաշենկոն օդի մեջ ինչ-որ կրակոց իրականացրեց, բայց որ արդեն դիտում եք Ադրբեջանի հետ վարվող քաղաքականությունը, կնքված համաձայնագիրը և տեսնում եք Ուկրաինայում վարվող քաղաքականութունը, գալիս ենք եզրահանգման, որ Լուկաշենկոյի ասածներն  այնքան էլ օդի մեջ արված խոսքեր չէին։  Դա առաջին քայլն էր ՀՀ իշխանություններին ուղղված, որ փախչելու տեղ չունեք, ուր էլ գնաք -չգնաք գալու եք միութենական պետություն»,-հրավիրված ասւոլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով Միութենական պետություն ասելով նկատի չունենք նախկին ԽՍՀՄ-ը, մանավանդ, որ ՌԴ նախագահն իր խոսքում քննադատաբար է խոսել ԽՍՀՄ ձևաչափի մասին։

«Միութենական պետություն կամ միություն ստեղծվելու է, որի նպատակն է , և շատ արագ ենթադրում եմ  2024 թվականից հետո,  փորձ է արվելու  այնպիսի  համակարգ ստեղծել ԱՊՀ տարածքում  Բելառուսից մինչև՝ Միջին Ասիա , որտեղ ՌԴ անվտանգության համակարգն  այդ տարածքներից երաշխավորված կլինի։ Այս պրոյեկտը մտել է շատ ակտիվ փուլ ․ Բելառուսի հետ կկնքվի այդ համաձայնագիրը , Ուկրաինային չեզոքացնում է՝  որպես հակառուսական նախագիծ , Ադրբեջանի հետ կնքվեց այդ համաձայնագիրը, Հայաստանի հետ, ամենայն հավանականությամբ, կկնքվի , ենթադրում եմ որ այն արդեն պատրաստ է և  դնելու են ՀՀ վարչապետի դիմաց , ասելու են՝  կարդա,  ստորագրի․ եթե չհասկանաս ինչի մասինէ խոսքը , խնդիր չէ՝  կբացատրենք»,-նշեց Արմեն Բադալյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ