13 11 2020

Նոր բանակցողը ոչ թե պետք է սանտիմետր առ սանտիմետր ՀՀ-ն տա, այլ մետր առ մետր կորցրածը հետ բերի. Սպարտակ Սեյրանյան

Նոր բանակցողը ոչ թե պետք է սանտիմետր առ սանտիմետր ՀՀ-ն տա, այլ մետր առ մետր կորցրածը հետ բերի. Սպարտակ Սեյրանյան

Նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ անդամ, կրթության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը: Նա, իր ելույթում մասնավորապես նշեց.

«Այդ խայտառակա փաստաթղթից հետո, երբ Հայաստանը կանգնեց անդունդի եզրին, ամեն մի իրեն հարգող ղեկավարը պետք է հրաժարական տար, իսկ նա շարունակում է անել այն, ինչ արել է արդեն 2 ու կես տարի, խաբում է: Հային հայի դեմ է հանում, խրամատում կանգնած տղերքը կռվում էին, ինքը էլի հային հայի դեմ էր հանում: Այսօր իր աշխատասենյակի դիմաց էկրան են դրել, որ ինչ-որ մարդիկ գան ասեն, գալու ենք վրեժ լուծենք, էդ տականքների հովանավորը ինքն է:

Ինչ եղավ, ասում է ժողովուրդն է մեղավոր, տնտեսությունը վատ է, ժողովուրդն է մեղավոր, կարող է ասեք, որ զոհված տղերքն են մեղավոր, որ զոհվեցին: Այս խայտառակ փաստաթուղթը փոխելու մի տարբերակ ունենք, պետք է փոխենք բանակցողին, եթե մեր թիվը գնալով շատա, թողնելու է փախնի: Հիմա նա պետք է հեռանա, որ նոր բանակցողը ոչ թե սանտիմետր առ սանտիմետր Հայաստանը տա, մետր առ մետր կորցրածը հետ բերի»:

Սպարտակ Սեյրանյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ օրը ժամը 18:00-ին լինելու է մոմավառություն ի հիշատակ զոհերի: Հանրահավաքը կշարունակվի նոյեմբերի 15-ին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ