23 02 2022

Ես կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ․ ՔՊ-ականները վիճեցին



Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ։

Բանն այն է, որ հանձաժողովի ՔՊ-ական նախագահը Հայկ Սարգսյանին հորդորեց չշեղվել թեմայից և իր ներկայացրած նյութի վերաբերյալ այլ օր քննարկում ծավալել։

-Դա այլ քննարկման նյութ է,-ասաց Անդրանիկ Քոչարյանը

-Այլ քննարկման նյութ չէ, սա ամբողջը օրենքի տրամաբանությամբ․․․

-Պարոն Սարգսյան, սա այլ քննարկման նյութ է,- կրկնեց Անդրանիկ Քոչարյանը

-Ոչ սա այլ քննարկման նյութ չէ․․․,- ձայնի տոնյանությունը փոխելով պատասխանեց Հայկ Սարգսյանը։

-Ես խնդրում եմ, մեկ րոպե և ավարտեք Ձեր ելույթը։

-Ես կխոսեմ այնքան , ինչքան անհրաժեշտ  կգտնեմ․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ