23 02 2022

Կոչ ենք անում հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության ապօրինի գործողություններին. ՀՅԴ ՀԵՄ

Կոչ ենք անում հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության ապօրինի գործողություններին. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը:

Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ:

Ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ: Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էին պատվիրակության անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:

Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտվել է ՀՀ ոստիկանության կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ:

Բերման ենթարկվածների թվում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ:

Բերման է ենթարկվել նաև աշխատանքային պարտականությունները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը:

Ոստիկանական գործողությունների արդյունքում կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը:

Ոստիկանական ապօրինությունները շարունակվել են նաև բաժանմունքում, որտեղ բերման ենթարկվածների հակաիշխանական վանկարկումներին ի պատասխան, Ոստիկանության աշխատակիցները դիմել են բիրտ ուժի:

Փաստի առթիվ Ոստիկանությունում բոլոր բերման ենթարկվածների դեմ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ Ոստիկանության այսօր տարածված հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են տեղի ունեցած իրադարձությունները և կատարվածի պատճառահետևանքային կապերը:

ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը, որը գնահատում ենք որպես ՀՀ ներկա իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականության ակնհայտ դրսևորում:

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ