22 02 2022

Ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից. Վահե Գրիգորյան

Ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից. Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից.

Սա ապացուցվեց թե' երեկ, թե' քիչ առաջ, երբ ոստիկանությունը լկտիաբար և ապօրինի ձերբակալում էր ՀՅԴ ՀԵՄ անդամներին, այդ թվում` երիտասարդ աղջիկների:

Այսուհետ ոչ մի ոստիկան թող չակնկալի Իմ կողմից հարգալից վերաբերմունք առ իրենց, քանի որ Ես չեմ կարող հարգել նրանց, ովքեր չեն հարգում սեփական ծառայակից ընկերների հիշատակը ու այն գաղափարը, հանուն որի նրանք ընկան:

Ու քանի Ես կամ ու կա Իմ թշնամի այս ռեժիմը, ռեժիմի գլխավոր ծառա ոստիկանությունը գլխիկոր գալու է վարչական դատարանում Ինձ պարտվելու ու գլուխ կախ հեռանալու է:

Այլ ասելիք չկա, ցտեսություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ