22 02 2022

Բաքվի ներկայացուցիչն «Արցախն Ադրբեջան է» ետնանկարով իր օգտահաշվի միջոցով ողջունում է ադրբեջանցիներին․ Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչն «Արցախն Ադրբեջան է» ետնանկարով իր օգտահաշվի միջոցով ողջունում է ադրբեջանցիներին․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»։

Մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։

Ծանոթագրություն՝ «Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին»։

No description available.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ