22 02 2022

Մեր եղբայրների շիրիմները դեռ չի սառել, Ադրբեջանի հետ բարեկամության կոչե՞ր են անում․ Տաթև Արցախցի



Չարաբաստիկ պատերազմին և կապիտուլյացիայից հետո ես և իմ ողջ ընտանիքը, իմ երկու անչափահաս երեխաները դարձել են կատայալ զոհեր։ Պատերազմին զոհվել է եղբայրս, մյուս եղբայրս, ես դիրքերում ենք եղել։ Այսօր ինձ, իմ ընտանիքին, իմ պես շատերին խաղաղության կոչե՞ր են անում։ Ադրբեջանի հետ բարեկամության կոչե՞ր են անում։ Մեր եղբայրների շիրիմները դեռ չի սառել, իմ ընկերների արյունը դեռ չի չորացել Արցախի հողից։ Այս մասին Մարզահամերգային համալիրի առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց Տաթև Արցախցին։

«Մեծն Եվրոպան  դա չէ՞ր տեսնում պատերազմի օրը, պարոնայք իշխանավորներ ի՞նչ խաղաղությունից եք խոսում, ասում եք ժողովրդավարություն, իսկ ես ժողովրդի մաս չեմ կազմում, հադրութցին, շուշեցին  ժողովրդի մաս չե՞ն կազմում։ Եթե մի երկրում մի կենգուրուի վնասեին ավելի շատ մարդ կխոսեր քան այսօր մեր պատմությունը տեսնելուց և լսելուց, ինչո՞ւ եք լուռ, ինչո՞ւ եք կույր ձևանում։ Իշխանություններին եմ դիմում, եթե բարեկամություն եք ուզում, գնացեք Ադրբեջանում բարեկամություն արեք»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ