«ՀՀ իշխանությունները արդեն բացահայտ խոսում են են ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին՝ կաթիլ-կաթիլ մեր հանրության մեջ մտցնելով միտքը, որ կարելի է խաղաղ ապրել թշնամու հետ։ Արդյունքում մեր ժողովուրդը կորցնում է հայ լինելու իրավունքը ։ Այս իշխանությունների նպատակն էր Արցախը հանձնել , ձեռքերը լվանալ ու թեթև ապրել ՝ համագործակցելով թուրքի և ադրբեջանցու հետ»,-այս մասին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ Մարիոթ հյուրանոցի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ։
«ՀՀ իշխանությունները մի նախադասության մեջ հարյուր անգամ խաղաղություն բառն են ասում, դա արևմտյան տեխնոլոգիա է, բայց Շուշիի հռչակագիրը առաջին հերթին վտանգ է ողջ հայության համար, ինչպես նաև մեսիջ է իսլամական պետություններին՝ այդ հռչակագրին միանալու առումով։ Չենք զարմանա, որ այդ հռչակագրով զ՛Մեծ Թուրան»-ի գաղափարը կյանքի է կոչվում ու մարտահրավեր է նետվում աշխարհին, որն իրականացվում է ՀՀ իշխանությունների ձեռքով»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը