Ես ձեզ առաջարկում եմ մեր քաղաքական դիրքրորոշման հետ կապված սպառնալիքներ չհնչեցնել։ Մենք անում ենք այնպես, ոնց համարում ենք ճիշտ։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Շուշիի հռչակագրի դեմ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Մենք սպասարկում ենք մեր երկրի պետական շահը։ ՀՀ ներկա իշխանության պատկերացումներում ՀՀ քաղաքական շահը բնակիչների անվտանգության սպասարկումն է համար մեկ մեր նպատակը, հարևանների հետ խաղաղության հաստատումը․․․ դա բխում է այն ծրագրից, որը մենք հաստատել ենք»,-ասաց Արսենյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը