Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր էջում գրում է․
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո քաղաքական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Փաշինյանի ու Ալիևի դիրքորոշումն անակնկալ է դարձել ռուսական կողմի համար։ Չգիտեմ որտեղից էր այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ընդդիմադիրներին, բայց խոսում էին այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները շատ միաբան էին Պուտինի հետ հանդիպմանը ու որ «փաստի առջև են կանգնեցրել Պուտինին»։
Ցավոք, այդ լուրերը հաստատվեցին։ Լավրովն այսօր հայտարարեց, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի հարց էր բերել օրակարգ և նույնիսկ կարողացել էր հասնել նրան, որ Ադրբեջանը քննարկի դա, բայց Փաշինյանն ու Ալիևը գնացել ու Պրահայում այլ թուղթ են ստորագրել, հետո այդ թղթով եկել Սոչի…
Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին։ Այս փաստն արդեն հազար ապացույց ունի։ Բայց մարդկանց դրանք չեն բավականացնում։ Նոր ապացույցներ են ուզում, որ հետո նորից էլի նորերն ուզեն։ Ու ես արդեն չգիտեմ, թե սրան ինչ գնահատական տամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը