Ինչպես արդեն նշել էինք, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։ Իշխող խմբակցությունը մերժեց նախագւծը, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հանդես եկավ ելույթով.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ որոշում է կայացրել չդատապարտել Շուշիի հռչակագիրը, ես մի քանի բանաձևում կտամ: Ըստ էության, կողմ է հռչակագրին, կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որ Զանգեզուրի միջանցքը իրականություն դառն: Այսքան բացահայտ քաղաքականություն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ուղղակի դժվար էր պատկերացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը