19 02 2022

Ավինյանը անհայտ պայմաններում դարձել է «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ. Armday.am

Ավինյանը անհայտ պայմաններում դարձել է «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ. Armday.am

Armday.am-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը վերջերս դարձել է Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ։ Մասնավորապես,Armday.am-ը տեղեկացավ, որ խոսքը «Հայբիզնեսբանկի» մասին է։ Բանկի պաշտոնական կայքում ևս այդ մասին հիշատակված է։ Բանկի խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները՝ հինգն են։ Նրանց թվում է նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջնիս կենսագրական տվյալները գրված են բանկի պաշտոնական կայքում, համաձայն, որի Ավինյանը «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ է դարձել այս տարվա փետրվարի 11-ին։ Ուշագրավն այն է, որ բանկն այդ մասին որեւէ հիշատակում չի արել։ Պաշտոնական կայքի նորություններ բաժնում Ավինյանի՝ խորհրդի անդամ դառնալու հանգամանքը հիշատակված չէ։ Թե ինչպես ու ինչ հանգամանքներում է Ավինյանը ընտրվել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ կամ առաջարկությամբ փորձել ենք պարզել գրավոր հարցմամբ։ Հարցման պատասխանը ստանալուն պես այն լրացուցիչ կհրապարակենք։

Нет описания.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ