Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ շատ ակտիվ դերակատարում է ունեցել բունկերում: «Փաստինֆո»-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և կոչ արել ՀՀ դատախազությանը և ԱԱԾ-ին ուսումնասիրել և քննության առարկա դարձնել իր այս հայտարարությունը:
Ռուբեն Հակոբյանը, մասնավորապես, դրվագներ է պատմել այսպես կոչված «Լելե-Թեփեի օպերացիայից», որում, ինչպես նշում է բանախոսը, ակտիվ դերակատարություն է ունեցել հատկապես վարչապետի տիկինը.
«Այն օպերացիան, որը պետք է հետ վերադարձներ Լելե-Թեփե բարձունքը, կորչվում էր Հարավային ուղղությամբ հակագրոհի կազմակերպում: Օպերացիայի կազմակերպման վերաբերյալ ամենաակտիվ դիրորոշում ունեցողներից մեկը վարչապետի տիկինն է եղել: Գեներալները, որոնք դեմ են եղել դրան, օրինակ՝ Մովսես Հակոբյանը, Աննա Հակոբյանին դուրս են հրավիրել բունկերից, սակայն Դավիթ Տոնոյանը Մովսես Հակոբյանին կանչել է Երևան և արգելել , որպեսզի նա վերադառնա Ստեփանակերտը, դա եղել է հոկտեմբերի 4-ին, իսկ արդեն հոկտեմբերի 6-ին սկսվել է օպերացիան»,-ասաց բանախոսը:
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց նաև, որ Լելե Թեփե օպերացիան դեմ է եղել պատերազմական բոլոր կանոնններին, իսկ հայկական կողմը դրա արդյունքում 800-1000 զոհ է տվել, քանի որ հակառակորդը նախապես իմացել է օպերացիայի մանրամասների մասին.
«Սա ամուսինների խղճին է նստած, կամ ես զրպարտում եմ, կարող եք քրգործ հարուցել, կամ էլ իրենք պետք է պատասխան տան»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը