18 02 2022

ՀԺՄ-ն դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ

ՀԺՄ-ն դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ

Փետրվարի 12-ին «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել:

Ավելի ուշ «Politik.am» կայքի կողմից հրապարակվեցին նաև ասվածն ապացուցող տեսակադրեր:

Ի պատասխան այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հարցման՝ ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ Բորիս Մուրազին ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել, որ ապօրինի ներխուժել են գրասենյակի տարածք. դիմումի մեջ ներկայացված հանգամանքները ստուգվում են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ, բոլորին զսպվածության կոչ է անում՝ անկախ հուզական վիճակից ու կենսական հանգամանքներից:

Հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները՝ կանխելով նմանատիպ հետագա այլևայլ հակաօրինական գործողությունները:

Հայաստանի ժուռնալիստների միություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ