Հայաստանում այսօր կա վստահության ճգնաժամ, ինքնության ճգնաժամ, բայց ես չեմ կարող ասել, որ այս պահին կա քաղաքական ճգնաժամ, քանի որ դա նշանակում է փակուղի, երբ կառավարությունը չի կարողանում աշխատել, բայց այդ բոլոր ճգնաժամները հանգեցնելու են քաղաքական ճգնաժամի: Այն տեպմերով, որով այս իշխանությունը կորցնում է իշխանությունը, ցույց են տալիս, որ մենք գնում ենք այդ ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այս իշխանությունը աղքատացրել է ժողովրդին, ամենից զարմանալին այն է, որ այսօր ամենից անտեսված տեղը գյուղն է, բայց այնտեղ իշխանությունը մեծ վարկանիշ ունի: Չկա որևէ ոլորտ, որ այս իշխանությունը կարողանա հաջողության հասնել, կա կառավարման ճգնաժամ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը