17 02 2022

Մենք պայքարելու ենք, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, բայց չենք կարող խոսել այս իշխանության անունից․ Երկրորդ նախագահ



Ես Ղարաբաղի անկախության հռչակագրի հեղինակն եմ և այդ հռչակագիրը իրավական տեսանկյունից մինչ օրս անխոցելի է։ Իմ՝ բանակցային գործընթացին մասնակցելու ժամանակ չի եղել փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Երկրորդ նախագահը Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, թե ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մասի է և ինչու չի արձագանքել այդ հայտարարությանը։

«Թե ինչից ելնելով է Վլադիմիր Պուտինը դա ասել, ես կարծում եմ այն իրողությունները, որը եղան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո պատճառը նաև դա է, և եթե մեր երկրի իշխանությունը չի արձագանքում Ալիևի հայտարարություններին, իբր հարցը լուծված է վերջնականանպես և այլն․․․ Դուք սպասում եք, որ ՀՀ-ն ինչ-որ ձև պետք է արձագանքի Ռուսաստանին։ Հիմա ՌԴ նախագահը լսում է Ալիևի, Էրդողանի հայտարարությունները, և չի լսում որևէ արձագանք ՀՀ-ի կողմից, հիմա դուք ուզում եք, որ Վլադիմիր Պուտինը ավելի հայ լինի, քան ՀՀ վարչապե՞տը»։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմից հետո ՌԴ նախագահի հետ քննարկումներ է ունեցել պատերազմի, պատերազմի հետևանքների, Ղարաբաղի ապագայի հետ կապված։ 

«Ես երբեք չեմ բանակցել որևէ տարբերակ, որով կարող է Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, ես չեմ տեսնում Ղարաբաղի ապագան Ադրբեջանի կազմում և համոզված եմ, եթե նման լուծում լինի Ղարաբաղը հայաթափվելու է։ Չեմ ասում Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հիմա ես չեմ դա որոշում, չպետք է լինի երբեք և հայ ժողովուրդը չպետք է համաձայնվի դրան և պետք է պայքարենք, բայց քանի դեռ այս իշխանությունն է, ես չեմ կարող այս իշխանության տեղը խոսել, որովհետև իրենք արդեն ընդունել են, որ պետք է լինի Արդբեջանի կազմում։ Սերժ սարգսյանը, ես պայքարելու ենք, որ Արցախը չլինի Արդբեջանի կազմում, ամեն ինչ անելու ենք, բայց մենք չենք կարող խոսել այս իշխանության անունից, և հուսով եմ հայ ժողովուդրը թույլ չի տա»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ