17 02 2022

Ռուս-ուկրաինական բախումներից մեզ համար որևէ լավ բան չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան



Ռուս-ուկրաինական ռազմական բախումների ռիսկ տեսնում եմ։ Եթե երկու կողմից 100-ից 150 հազար զորք է կուտակվում, միշտ կա բախումների ռիսկ։ Միշտ կա ռիսկ, որ լոկալ ընդհարումից կարող է ավելի մեծ կոնֆլիկտ սկսել։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագհահ Ռոբերտ Քոչարյանը, անդրառնալով ռուս-ուկրաինական լարված հարաբերություններին։

«Այդ բախումներից մեզ համար որևէ լավ բան չի կարող լինել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Երկրորդ նախագահի խոսքով, ՀՀ դիվանագիտական կորպուսի կողմից անհրաժեշտ է դիվանագիտական վարպետություն։

«Այն  ինչ արվում է մեր դիվանագիտական կորպուսի հետ, գրեթե բոլոր արհեստավարժ դիվանագետներին այսօր փոխարինում են մարդկանցով ովքեր պետք է դեսպանատունը սարքեն տրինաժոր, առնվազն երեք տարվա համար ինչ որ բան սովորելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ