Արցախը իհարկե հնարավորություն ուներ Ադրբեջանի կազմում չլինելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի պատախսան հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում նշել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տնտեսական և գործնական հնարավորություն չուներ, ըստ Երկրորդ նախագահի՝ Արցախը չունե՞ր հնարավորություն Ադրբեջանի կազմում չլինելու և այսօր ունի՞ հնարավորություն հայկական պահելու և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այս ուղղությամբ։
«Ղարաբաղի ձևավորման իրավական հիմքերը անխոցելի են, ուղղակի պետք էր Ղարաբաղը դե ֆակտո պահել, բանակով պահել, պատերազմ չհրահրել, չպարտվել պատերազմում և տնտեսապես հզորացնել Ղարաբաղը ու ժամանակի հարց էր փաստացի ճանաչումը։ Այդպիսի կոնֆլիկտները արագ չեն լուծվում։ Օրինակ այս պատերազմում եթե մենք չպարտվեինք, գոնե մի երկու շաբաթ, տասը օր չնահանջեինք, որովհետև ամեն օր էինք նահանջում, պատերազմը կկանգներ հետո իսկապես հնարավորություն կստեղծվեր որոշակի ճանաչման գործընաց սկսկել։ Ունենք այն, ինչ ունենք եթե այսպես շարունակվի մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու»,- նշեց Երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ՀՀ-ն ամեն օր կորցնում է որոշակի հնարավորություններ բանակցային գործընթացում․ «Չեմ պատկերացնում՝ ի՞նչ են բանակցելու և եթե ամեն անգամ իշխանությունը այսպիսի ռումբեր կամ նռնակներ դնի բանակցային գործընթացի տակ, ապա մենք այդ բանակցային գործընթացում ոչնչի չենք հասնի, մենք ընդամենը ամրագրելու ենք փաստացի իրավիճակը։ Ես լրջագույն պրոբել եմ տեսնում և համարում եմ, որ այսօր Ղարաբաղը շատ լուրջ դերակատարություն պետք է ունենա իր հարաբերություններում Հայաստանի հետ՝ ստիպելով, պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները բացատարեն՝ ինչ են անում, ուր են տանում։ Իմ տպավորությունն այնպիսինն է, որ զգայուն ու ծանր թեմա է, բոլոր կողմերը չեն ցանկանում այս հարցը քննարկել, Հայաստանը խուսափում է այս հարցի շուրջ խոսել, Ղարաբաղի իշխանությունը իմ տպավորությամբ չեն ուզում այս թեման սրել՝ հարաբերությունները չփչացնելու համար։ Բայց սա նշանակում է, որ քայլ առ քայլ կորցնում ենք հնարավորությունները և վերջում կագնելու ենք կոտրած տաշտակի առջև եթե քայլեր չձեռնարկենք, օրվա հարցով այսօր չպետք է ապրի Ղարբաղը, Ղարաբաղը պետք է ասի՝ ես հեռանկար եմ ուզում տեսնել ապագա տարիների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը