16 02 2022

Չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ ստանալ․ ՔՊ-ական պատգամավոր. Parliament Monitoring

Չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ ստանալ․ ՔՊ-ական պատգամավոր. Parliament Monitoring

Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Այս մասին parliamentmonitoring.am-ի հետ հարցազրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։

Տիկի՛ն Հունանյան, Դուք այս խորհրդարանում նոր դեմք եք և խորհրդարան եք եկել առողջապահության ոլորտից, բուժքույր եք եղել: Ինչպե՞ս եղավ անցումը քաղաքականություն:

2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ:

Մշտապես լինելով քաղաքականության մեջ՝ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում, հետո՝ խորհրդարանական ցուցակում:

Ինչո՞ւ հենց ՔՊ–ին ընտրեցիք։

Ընտրել եմ նրանց, քանի որ այն ժամանակ իրենց գաղափարները ինձ հոգեհարազատ էին:

Հիմա հոգեհարազատ չե՞ն:

Իհարկե, հիմա էլ են հոգեհարազատ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ ընտրել եմ, որովհետև հոգեհարազատ էին: Հիմա առավել ևս հոգեհարազատ են: Եթե այդպիսին չլինեին, ես այն տեսակն եմ, որ հաստատ չէի մնա: Ճիշտ է, ճամբարափոխ չէի լինի, էդ տեսակն էլ չեմ, բայց հաստատ չէի էլ մնա ՔՊ-ում, եթե հարազատ չլինեին ինձ այդ կուսակցության գաղափարները:

Խոսեցինք Ձեր կենսագրությունից։ Ես նկատեցի, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք, այդպե՞ս է։

Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ