Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Այս մասին parliamentmonitoring.am-ի հետ հարցազրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։
Տիկի՛ն Հունանյան, Դուք այս խորհրդարանում նոր դեմք եք և խորհրդարան եք եկել առողջապահության ոլորտից, բուժքույր եք եղել: Ինչպե՞ս եղավ անցումը քաղաքականություն:
2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ:
Մշտապես լինելով քաղաքականության մեջ՝ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում, հետո՝ խորհրդարանական ցուցակում:
Ինչո՞ւ հենց ՔՊ–ին ընտրեցիք։
Ընտրել եմ նրանց, քանի որ այն ժամանակ իրենց գաղափարները ինձ հոգեհարազատ էին:
Հիմա հոգեհարազատ չե՞ն:
Իհարկե, հիմա էլ են հոգեհարազատ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ ընտրել եմ, որովհետև հոգեհարազատ էին: Հիմա առավել ևս հոգեհարազատ են: Եթե այդպիսին չլինեին, ես այն տեսակն եմ, որ հաստատ չէի մնա: Ճիշտ է, ճամբարափոխ չէի լինի, էդ տեսակն էլ չեմ, բայց հաստատ չէի էլ մնա ՔՊ-ում, եթե հարազատ չլինեին ինձ այդ կուսակցության գաղափարները:
Խոսեցինք Ձեր կենսագրությունից։ Ես նկատեցի, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք, այդպե՞ս է։
Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը