15 02 2022

Իսկ ե՞րբ կստեղծվի քայլիստ Անդոյի «հրեշավոր» գործունեությունն աղետի գոտում ուսումնասիրող հանձնաժողովը․ Գագիկ Համբարյան

Իսկ ե՞րբ կստեղծվի քայլիստ Անդոյի «հրեշավոր» գործունեությունն աղետի գոտում ուսումնասիրող հանձնաժողովը․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․

Դիտեցի 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում քայլիստ երեսփոխան Անդրանիկ Քոչարյանի,ով Գյումրիում հայտնմի է «հրեշ Անդո» մականունով, ցինիկ և ինքնահավան ելույթը... Նողկանքից բացի այլ բան նորմալ մարդու մոտ չի առաջանում այդ ամենը դիտելուց հետո...

Ի գիտություն Անդոյի՝ այդ հանձնաժողովի որևէ որոշում լեգիտիմ չէ միայն այն պատճառով, որ դա քննողների մեծ մասն այս իշխանությանը հարողներն են, հանձնաժողովի նախագահը կապիտուլյանտնին սպասարկող իր նմանն է, որոնք չեն կարող օբյեկտիվ գնահատականներ տալ այն ինշախնությանը և դրա ղեկավարին, ով դիտավորյալ սանձազերծեց վերջին արցախյան պատերազմը և Հայաստանը տարավ պարտության...

Ինքս արհամարհած ունեմ այդ քննիչ հանձնաժողովի և նրա նախագահ «հրեշ» Անդոյի ընդունած ապագա որոշումները, որի բովանդակությունն առանց այդ էլ պարզ է արդեն...

Ի գիտություն բեղավոր քայլիստի ասեմ, որ Նիկոլը և նրա քայլիստներն անպայման պատասխան են տալու իրենց գործածների համար...
Քայլիստ Անդոյի նման «վինտաժ» գործիչների լեզուները շատ են երկարել, քանի որ ժամանկաին ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սարգսյանը սրանց գործունեությունը չուսումնասիրեցին և չպատժեցին...

Նախկինների գործունեությունը խիստ քննադատող կապիտուլյանտ Նիկոլին և դրան սպասարկող երիտքայլիստներին առաջարկում եմ քննիչ հանձնածժողով կազմել և ուսումնասիրել «ծեր» քայլիստ Անդոյի «նախկին»՝ «հրեշավոր» անցյալը, որի համար նա գյումրեցիների կողմից ստացել է «հրեշ Անդո» մականունը, ով 1994-96 թթ-ներին եղել է Հայաստանի կառավարության արտակարգ և լիազոր ներկայացուցիչն աղետի գոտում...

Այդ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելիք հարցերը շատ հեշտ է կազմել... Մի քանիսը ես կներկայացնեմ, որոնք շատ են արծարծվել և հրապարակվել բազմաթիվ մարդկանց կողմից և ԶԼՄ-ներում...

Օրինակ՝ Անդոն լավ կլինի պատասխանի, թե, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ի՞նչ հանգամանքներում «ՈւռալՍիբՇին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս...

Ըստ օդում կախված լուրերի՝ Անդոյի աշխատած ժամանակահատվածում և նրա ակտիվ մասնակցությամբ աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում...

Ըստ օդում կախված լուրերի, երբ նա զբաղեցնում էր վերը նշված պաշտոնը «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Liebherr» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց և այլն...

Իսկ մարդկանց առևանգելու, մարդկանց վրա «հարկեր» դնելու, յուրայիններին գործի նշանակելու և բուհերի ընդունելության կոռումպացված համակարգի մասին այնպիսի լեգենդներ են շրջում Գյումրիում՝ մատնանշելով կոնկրետ անձանց և դեպքերը...

Նիկոլ Անհող, քայլիստ Անդոյիդ գործունեությունն ուսամնասիրող հանձնաժողով ե՞րբ ես ձևավորելու...

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ