Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին փետրվարի 14-ին հրավիրել են Քննչական կոմիտե: Այնտեղից դուրս գալուց հետո, նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ եմ հնչեցրել, հիմքում այդ գնահատականներն էին: Սկզբից ոստիկանություն էին հրավիրել մի 2 ամիս առաջ: Պարվում է քրգործ են հարուցել և որպես վկա-կասկածյալ ես օգտվեցի իմ իրավունքից և ցուցմունք չեմ տվել»: Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով իրավական համակարգին, ասաց, որ համակարգն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել Գագիկ Ջհանգիրյանը, ով դեռ 1995-ին կարողացավ ոչնչացնել դատական իւշխանությունը:
«Այդ մարդը պետությունը ոչնչացրեց ու չպատժվեց: Չպատժվեց նաև, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Չնշանակվեց, հետո փորձեց այդ նենգ խմբի հետ հեղաշրջում իրականացնել ու էլի չպատժվեց: Այսինքն չի պատժվել ու հիմա ռեւանշ է անում: Հիմա էլ ասում է՝ ես եկել եմ իշխանության, թքած ունեմ, թե ինչ է կատարվում: Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1995-ին իմ վախը բռնել են: Եթե փորձում են ահաբեկել, իզուր: Բայց այս անգամ անպատիժ չեն մնա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը