Այնպես չէ, որ մի կողմ ենք քաշվելու, մենք 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի անդամներ ենք և մենք ունենք հնարավորություն ծանոթանալու և ձայնագրություններին և տեսաձայնագրություններին։ Ես ամենաշատն եմ ուզում, որ բոլոր հանգամանքները պարզվեն և հանրությանն էլ հասու դառնա ճշմարտությունը։ Այս մասին Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ես այստեղ ոչ թե նրակայացնում ենք պատերազմում զոհված զինվորների ծնողններին, այլ այդ ծնողներն եմ, ես պետք է նրանց շահերը այստեղ ներկայացնում։ Իսկ այս վարչախմբի ստեղծած ուղղությունը այլ է, նրանց նպատակը, ցավոք, ակնհայտ է, որ խնդիր են դրել մեղավոր նշանակելու»,-ասաց Նազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը