ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, որովհետև ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ուկրաինային որքան էլ սպառազինություն մատակարարեն պատերազմի հնարավոր բռնկման դեպքում այդ կուտակված ռազմական տեխնիկան, զինամթերքը լուրջ խնդիր չի լուծի։
ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, որովհետև ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի։
ՌԴ-ն պարզապես ուզում է, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա և իր հարևանությամբ արտաքին ուժերի միջամտությամբ անկայունության օջախներ չստեղծվեն, ինչը թույլ չտալու համար ամենակոշտ միջոցների կդիմի։
Ուկրաինական բանակի աննախադեպ մոբիլիզացիան, մարդկային և ռազմական համալրումները ՌԴ բանակի դեմ ոչինչ անել չեն կարող։
Կարծում եմ՝ Ուկրաինայում այս պարզ ճշմարտությունը գիտակցում են և իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չմտնեն՝ անկախ նրանից, որ դրան դրդող արտաքին գործոնները բավականին ակտիվ են։
Պատերազմի՞, թե՞ սթափ դատողությունների կողմնակիցները կհաղթեն, ցույց կտա ժամանակը»- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը