«Երբ դեռ պարոն Ջհանգիրյանի թեկնածությունը քննարկվում էր ու դեռ չէր ընտրվել, ես իմ հրապարակային դիրքորոշումը հայտնել եմ ու ասել եմ, որ անձը, որի 65 տարեկանը լրացել է, իրավունք չունի ընտրվել ԲԴԽ անդամ, այնուամենայնիվ, Ազգային ժողովն ընտրեց Ջհանգիրյանին»։
Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովի նիստում ասաց Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նա նաև հայտարարեց, թե իրեն հրաժարական տալ հորդորել է ներկայիս ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ «Պարոն Ջհանգիրյանն ինք է անձամբ ասել, որ ցանկալի է հրաժարական տամ ու ինքն աշխատի ԲԴԽ նախագահ», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը