Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել ընդդիմադիրներին, ովքեր պարբերաբար հիշեցնում են, որ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո կարծիքները փոխվել են: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ժամանակին ասել է, որ բուհերը կուսակցական չպետք է լինեն, բայց արդյունքում պարզվել է, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել:
«Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։ Կամ, որ ասում են՝ «Հայաստանի հետ այսպես են վարվում»... բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։ Ե՞րբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չիէք հանում։ Կամ ասում են «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում», քաղաքական մեծամասնությունը արձագանքել է, դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք, դուք կարո՞ղ է Հայաստանից չեք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը