Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում մանրամասնեց, թե հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկների ինչ փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին, նաև պարզաբանեց՝ ինչ է նշանակում զորքերի հայելային հետքաշում:
Ըստ նրա Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներից գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ-ի ԱՊՀ համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, երկու երկրները ճանաչել են միմյանց սահմանները։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս թեմայով անհիմն շահարկումները շատ են, հատկապես՝ այն առումով, թե սահմանագծման և սահմանազատման արդյունքում շատ գյուղեր անպաշտպան են մնալու։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, թե առաջարկների այն փաթեթը, որը հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանին 100%-ով կոմֆորտ չէ Հայաստանի համար, ինչպես նաև դիսկոմֆորտ չէ Ադրբեջանի համար.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահմանային գիծ, ըստ դրա հետքաշում պետք է տեղի ունենա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը